Home

Advertisement

Արա [entries|archive|friends|userinfo]
Արա

[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

(no subject) [Jun. 1st, 2030|04:27 am]
free counters
Link1 comment|Leave a comment

Twitter ? [Nov. 23rd, 2009|12:27 am]
[Tags|]

Մեկը կարո՞ղ է բացատրել թե ինչի է ծառայում Twitter-ը:
Բլոգը հասկանում եմ՝ կարծիքներ, գաղափարներ արտահայտելու միջոց:
Սակայն սա, ի՞նչ է:
1-2 բառ են գրում և վերջ:
Ոնց որ ապրուստի խնդիր չունեցողների համար ցուցադրության միջոց է:
Զարմանալի չէ որ ընդհանրապես հանրահայտ անձնինք, աստղեր ևայլն այդտեղ են գրում:
Link10 comments|Leave a comment

(no subject) [Nov. 23rd, 2009|12:21 am]
Անընդհատ նոր նամակների եմ սպասում:
Շաբաթավերջին նամակ անգամ չի գալիս:
Սփամն անգամ մեծ ուրախությամբ եմ դիմավորում. այն է, այսքան վատ է իրավիճակը:
Link2 comments|Leave a comment

Պատերազմի մասին [Nov. 22nd, 2009|07:46 pm]
[Tags|, , , ]

Այնինչ բոլոր լրատվամիջոցները քիչ թե շատ արձագանգում են Ալիյևի սպառնալիքներին, ես մտածում եմ թե արդյոք Հայաստանի 12 «frogfoot»-ը բավարար լինելո՞ւ է Ադրբեջանի ներկայացրած վտանգին դիմակայելու համար:
Արդյոք ավելի լավ չէր լինի՞ որ այսքան տարի է կերուխումի անձնատուր եղած պետական այրեր մի քիչ պակաս ուտէին և Հայաստան ավելի լավ պատրաստված լիներ պատերազմին:

Մյուս կողմից հիշեցի ադրբեջանցի մի նախարարի խոսքերը որը ժամանակին ասում էր թե Ղարաբաղում հաղթանակելու համար Ադրբեջանին պետք էր Ռուսաստանի առնվազն չեզոքությունը ապահովել:
Մի գուցե այդ տեսակի երաշխիքներ է տվե՞լ Ռուսաստանը որ Ալիյևը կարողանում է այսքան հանդգնությամբ խոսել:
LinkLeave a comment

Ստամբուլի փոքրամասնությունների դեմ նյութված ահաբեկչական արարքների մասին... [Nov. 19th, 2009|03:34 pm]
[Tags|, ]

http://www.normarmara.com/marmara.htm
Nork տառատեսակը պետք է իջեցնել կարդալու համար:

Ես Սերժ Սարգսյանի մերը...
LinkLeave a comment

(no subject) [Nov. 15th, 2009|04:55 pm]
[Tags|, , ]

«հայ-թուրքական արձանագրությունների ակտիվ քննարկումների ընթացքում հայ վրացական սահմանում իրավիճակն անսպասելիորեն սրվեց, և դրան հետևեց ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների այդ սահմանում տեղակայումը:»

http://www.panarmenian.net/news/arm/?nid=39369

Ճի՞շտ է թե, հերթական ապատեղեկատվություն:
Վրաստան ՆԱՏՕ-ի անդամ չէ:
Իսկ ինչո՞ւ ՆԱՏՕ-ն պիտի դեմ լիներ հայ-թուրքական մերձեցման. չէ՞ որ իրենք էլ են աշխատում այդ ուղղությամբ՝ փորձելով համոզել հայերին:
LinkLeave a comment

(no subject) [Oct. 29th, 2009|05:58 pm]
Քնել եմ ուզում:
Սակայն թույլտվություն չկա:
LinkLeave a comment

(no subject) [Oct. 26th, 2009|09:03 pm]
Առավոտ կանուխ ինտերնետով որոնում եմ անում գօօգլ-ում:
Նկատեցի թէ Ֆրանսիայից նախկին դասընկերս մի մեծ ընկերության Եվրոպայի բաժնի տնորեն է դարձել 2005-ին:
Մի մեծ տխրություն համակեց ինձ, անսահման և աննկարագրելի:
Նախանձություն չէ:
Ես ուրիշների հաջողություններից չեմ տխրում:
Փաստորեն զղջում եմ թե ինչու չեմ կարողացել այդ ընկերներին պահել և անմտորեն վիրավորել նրանց:
Ի՜նչ անխելքություն:
Եվ այնքան էլ լավ տղաներ էին անկախ ազգությունից և կրոնից...
LinkLeave a comment

(no subject) [Oct. 19th, 2009|02:33 am]
[Tags|, ]

Հայտարարություն




Ս/թ հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Վանաձոր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի բնակիչներ, Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու տարածքային կոմիտեի ղեկավարներ Մանվել Կոստանյանին, Գարեգին Գալստյանին, կոմիտեի ևս մի քանի ակտիվիստների։ Վերջիններս ձերբակալվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին արձանագրությունները դատապարտող թռուցիկներ փակցնելու պահին։ Նրանց մոտից առգրավվել են հեռախոսները, անձնական իրերն ու գրասենյակային բոլոր բանալիները, որոնք մինչ այժմ չեն վերադարձվում։ Կարճ ժամանակ անց՝ ձերբակալվաձներին ստորագրության և քաղաքից չբացակայելու պայմանով բաց են թողել։ ՀՀ Ոստիկանության Վանաձորի տարածքային բաժնում նրանց դեմ հարուցված մեղադրանքը հետևյալն է. հայ-թուրքական թշնամանքի հրահրում։

Ինչպես նախորդ շրջանում կանխորոշել էին հայ-թուրքական արձանագորթյունները դատապարտող քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, քաղաքագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ՝ մենք կանգնած ենք այնպիսի իրողությունների նախաշեմին, երբ դատապարտվելու և կասեցվելու են հայկական կողմի բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վիրավորել Թուրքիային և թուրք ժողովրդին։ Շուտով սկսվելու են ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, բոլոր գիտական հաստատությունների վերափոխումները, վերջիններիս գործառույթների խմբագրումները, շարունակվելու են նմանօրինակ ձերբակալությունները, հիմնվելու են թուրքասիրական և հայկական շրջանակներում Թուրքիայի նկատմամբ մոլեգին սեր առաջացնող մի շարք կազմակերպություններ. այդ են պահանջում արձանագրություններում ամրագրված դրույթները, և հայ պատվախնդիր ու ազգանվեր երիտասարդների ձերբակալությունները այս գործողությունների առաջին մունետիկներն են։

Ազգային նոր պահպանողական շարժումը խստագույնս դատապարտում է նմանօրինակ երևույթները և սթափումի կոչ ուղղում ՀՀ իշխանություններին։



Ազգային նոր պահպանողական շարժման լրատվական բաժին

18.10.2009թ.

ք. Երևան

http://samurai-uhi.livejournal.com/2593.html

via [info]samurai_uhi
LinkLeave a comment

Իբր թե «Հայկական» պետականության մասին [Oct. 19th, 2009|01:05 am]
[Tags|, , ]

Վանաձորում ազգայնական երիտասարդերին ձերբակալած ոստիկանությունը նույն «ցեղ»ին է պատկանում ինչ, 1937-ին հայ մտավորականությունը գուլագ կամ գեռեզման ուղարկած «հայ»երը:
Զարմանալի չէ քանի որ սովետական ժամանակներին ենք վերադառնում:
Վերեվից որոշված հայ-թուրքական ախպերությունը նույն պառակտումներն է ստեղծելու հայերի միջև ինչ սովետական վարչակարգը:
Երբ ասում ես որ ՀՀ անկախացման որոշումը կայացրել են Մոսկվայում և դրա համար էլ այդ անկախությունը կտևի այնքան ժամանակ ինչքան Մոսկվայում հարմար կգտնեն, ներվայնացող էշեր են լինում:
Սակայն այս դեպքերը ցույց են տալիս թե սա իրականություն է:

Այսուհետև ՀՀ համար հայկական պետություն ասելը ինձ համար դժվար է:
Ավելի շուտ ռուսական ֆորպոստ է. եկէք խոստովանենք ու վերջ տանք երեսպաշտության:
LinkLeave a comment

(no subject) [Oct. 16th, 2009|11:26 am]
[Tags|, , ]

Ֆուդբոլի հանդպման ներկա գտնվող «երկրպագուները» հասարակ թուրք քաղաքացիներ չէին:
Այդ մասին էին վկայում Հյուրրիյեթի և մյուս թերթերի խաղից առաջ հրատարակած լուրերը:
Այդ երկրպագուները եղել են մեծ մասամբ Բուրսայի ռազմական դպրոցի ուսանողներ, ծպտյալ ոստիկաններ. թե չէ Մարգարիտ Եսայանի կրած տպավորությունները շատ ավելի ՎԱՏը կարող էին լինել: Սա միջավայրը ավելի կառավարելի դարձնելու համար էր:
LinkLeave a comment

(no subject) [Oct. 16th, 2009|11:07 am]
[Tags|, ]

Գորշ գայլերի մի խումբ որոշել է ֆուտբոլի հանդիպման ընթացքին փլանյորով մարզադաշտ իջնել. սակայն թուրք ոստիկանության գործողությունների շնորհիվ ձախովել են այդ արարքները:
LinkLeave a comment

Էս ինչ գ..թություն է... [Oct. 16th, 2009|12:21 am]
Իմ Ստամբուլի բնակարանի հեռախոսի համարով www.ebroker.am կայքեջին բնակարանի գովազդ են տվել՝ ասում են բնակարանը Երեբունի Թաղամասում է և 50 USD է:
Երկու տարի առաջ մի կին էր զանգել Հայաստանից, ուրեմն դրա համար էր: Հիմա հասկացա:
Link2 comments|Leave a comment

(no subject) [Oct. 15th, 2009|03:16 pm]
[Tags|, ]

ՍՍ-ը շատ է հավանել իսքյանդար քյապապը որ կերել է Թուրքիայում. այնքան է հավանել որ խոհարարին Երևան է հրավիրել գործ դնելու:
Խոհարարն էլ ընդունել է:
Այսպես հիմա թուրքերի հետ են գործ անելու:
Չէ՞ որ սփյուռքահայերի մի քանի դոլարը նրանց համար շատ քիչ էր:
Թուրքիան իր ներուժով կարող է անգամ ողջ Հայաստանին գնել:
Ախպեր ունէք, աշխարհ չունի:
Ընդ որում իսկական մեծ ախպեր, այլ ոչ «ախպարահայեր»:
Բոզի տղերք:
Ինչպես ասում են՝ «խերը տեսնէք»:
LinkLeave a comment

Գյուլի և ՍՍ-ի համար ադամանդակուռ դիվան [Oct. 14th, 2009|09:07 pm]
[Tags|, ]









http:// www ntvmsnbc com /id/25010256/



Գամերը որդ մտնեն, ուրիշ ինչ ասեմ.. անասուն:
LinkLeave a comment

(no subject) [Oct. 14th, 2009|08:26 pm]
[Tags|, , , , ]

Աբդուլլահ Գյուլի հրավերով Թուրքիա այցելած ՍՍ-ը ասել է՝ «Սփյուռքին տեղեկություն տալու համար շրջապտույտի ելա. նրանցից արտոնություն ստանալու համար չէր:»
Սփյուռքն էլ Հայաստանը կմոռանա ու իր ճամբան կշարունակի:
Այսուհետև թելեթոնի փողերը քո երազում կտեսնես:
Մի քանի մեծահարուստ, ծախված պնակալեզից դուրս ոչ ոք քեզ փող չի տա:
Հիմա քո գրպանից վճառելու ժամանակն է հասել:
LinkLeave a comment

Թուրք-Սիրիական մերձեցում [Oct. 13th, 2009|09:54 pm]
[Tags|, , , ]

Ըստ Հյուրրիյեթի թուրքերի և Սիրիացիների միջև մեղրալուսին է:
Համատեղ ռազմափորձեր են նախատեսվում:
Կարծում եմ սա Հայաստանի համար էլ շատ նպաստավոր է՝ առիթ է Իսրայելի հետ մերձեցման համար:
LinkLeave a comment

(no subject) [Oct. 13th, 2009|03:35 pm]
Թուրքերը պիտի կարողանան Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի հանդիպման ադրբեջանի դրոշներով մասնակցել:
Նախապես արգելված էր:
LinkLeave a comment

Մեծ ախպերը հրահանգ է տվել և երեխան ստորագրել է... [Oct. 13th, 2009|12:02 am]
[Tags|, , ]

"It was obvious that Armenia and Turkey were about to approach a significant diplomatic disappointment. Sergey Lavrov took a pen and a piece of paper and wrote in English the following words: “Edouard! Accept the ceremony without statements!” "

http://english.pravda.ru/russia/politics/12-10-2009/109804-russia_europe-0

Ես միշտ էլ համոզված եմ եղել որ այս պրոցեսի հետին կանգնած է Ռուսաստանը:
Եթե Ռուսաստանը դեմ լիներ չեր ստորագրվի ոչինչ:
Հայաստան Ռուսաստանի շահերի համար իրեն զոհաբերում է:
Հետո մյուս ապուշը կասի՝ «Ես եմ կայացրել որոշումը»
Քաք...

+

Ի դեպ թուրքական թերթերն էլ են արձագանքում այս լուրին:
Երևի Կոմերսանտ-ի լուրն է:
Խայտառակ են եղել այս իշխանությունները: Ես մի կառավարության և նախագահի համար սրանից ավելի նվաստացուցիչ հանգամանք չեմ կարողանում պատկերացնել:
Ներկա իշխանությունների շնորհիվ ՀՀ-ը լրիվ բանանային հանրապետության է վերածվել: Խնդրեմ գրէք եթե համաձայն չէք:
Ազա՜տ, անկա՜խ Հայաստան:

+

Հիմա ավելի լավ եմ հասկանում Նալբանդյանի երեսի արտահայտությունը ստորագրություններից հետո՝ դա արժանապատվությունը վիրավորված անձի երեսի արտահայտությունն էր:
Դրանից առաջ իրեն դիվանագետ էր կարծում. այն ժամանակ հասկացավ որ խամաճիկ է:
LinkLeave a comment

(no subject) [Oct. 12th, 2009|07:00 am]
[Tags|, ]

Նախարար Դավուտողլուն հայտարարեց՝ «մենք շատ հանգիստ էինք դիվանագիտական ճգնաժամի ընթացքին. թեյ էինք խմում:»
Իսկ Եդվարդը ի՞նչ էր խմում իմացող կա՞:
LinkLeave a comment

navigation
[ viewing | most recent entries ]
[ go | earlier ]

Advertisement